Category Archives: Առաջադրանքների փաթեթ

Մաթեմատիկական ֆլեշմոբ

1. Քանի՞ եռանիշ թիվ կա, որոնց թվանշանների գումարը 4 է:

A) 10 B) 9 C) 8 D) 7 E) 6:

2. Պապիկը բանջարանոցից 108 պարկ կարտոֆիլ պետք է տեղափոխեր նկուղ: Նա օգնության կանչեց թոռներին: Թոռները բաժանվեցին զույգերի, և յուրաքանչյուր զույգին երեք պարկ բաժին ընկավ: Քանի՞ թոռ ուներ պապիկը:

A) 108 B) 96 C) 72 D) 36 E) 27:

3. Միանիշ թվերի բազմապատկման աղյուսակում բերված թվերից ո՞րն է մյուսներից ավելի հաճախ հանդիպում:

A) 36 B) 42 C) 56 D) 64 E) 27:

Աղբյուրը՝  http://www.kangaroo.am

Оставьте комментарий

Filed under Առաջադրանքների փաթեթ

Մայրենիի առաջադրանքների փաթեթ

100_7569

1 2 3 4 5 6 7 8 9 10

Оставьте комментарий

Filed under 2014-2015 ուստարի, Առաջադրանքների փաթեթ

Տրամաբանական խնդիրներ

Վանդակում կա 3 ճագար: Երեք քույրերից յուրաքանչյուրին տվեցին մեկական ճագար, սակայն վանդակում մեկ ճագար էլ մնաց: Ինչպե՞ս կարող է դա պատահել:

Հայր ու որդի 2 ժամ թենիս խաղացին: Քանի՞ ժամ խաղաց նրանցից յուրաքանչյուրը:

Երկու մարդ մեկ ժամ շարունակ հաշվում էին մայթով անցնող բոլոր անցորդներին: Նրանցից մեկը նայում էր պատուհանից, իսկ մյուսը մայթով գնում-գալիս էր: Նրանցից ո՞վ ավելի շատ մարդ կհաշվի:

Մայրն իր տղայի և աղջկա հետ, իսկ աղջիկն իր մոր ու եղբոր հետ գնացին սունկ հավաքելու: Ընդամենը քանի հոգի գնաց սունկ հավաքելու:

Քանի՞ ամիս կա, որ ունի երեսուն օր:

Ավտոմեքենայի ո՞ր անիվը չի պտտվում ընթացքի ժամանակ:

Ենթադրենք` ես և դու նույնքան դրամ ունենք: Քանի՞ դրամ ես պետք է տամ քեզ, որպեսզի դու ինձնից 10 դրամ ավելի ունենաս:

Որքանո՞վ է ամենամեծ միանիշ թիվը փոքր ամենափոքր երկնիշ թվից:

Գնացքը կազմված է 8 վագոնից: Արմենը նստած է սկզբից հաշված 4-րդ վագոնում, իսկ Տիգրանը` վերջից հաշված 4-րդ վագոնում: Ճի՞շտ է, որ Արմենն ու Տիգրանը միևնույն վագոնում են:

Դերձակն ունի 16 մ գործվածք, որից նա օրական կտրում է 2-ական մետր: Քանի՞ օր հետո նա կկտրի վերջին կտորը:

Քանի՞ թիվ կա, որ մեծ է 46-ից և փոքր է 60-ից:

Շենքի յուրաքանչյուր հարկի բարձրությունը 4 մ է: Այդ շենքի երրորդ հարկի հատակին փռված գորգը գետնից ի՞նչ բարձրության վրա է գտնվում:

Օղակը 7 տեղից կտրել են: Քանի մասի է բաժանվել այն:

Աշտարակի ժամացույցը 4 վայրկյանում զարկում է 3 անգամ: Քանի վայրկյանում այն կզարկի 9 անգամ:

Ի՞նչ կարելի է տեսնել փակ աչքերով:

Դու նստած ես ինքնաթիռում, քո առջևից ընթանում է ձին, իսկ ետևից՝ ավտոմեքենան: Որտե՞ղ ես դու գտնվում:

Հայկը գնում էր անտառ: Նրան հանդիպման գալիս էին երեք որսորդ: Յուրաքանչյուր որսորդ ուներ մեկական հրացան, իսկ ամեն հրացանում կար 2 փամփուշտ: Քանի՞ մարդ էր գնում դեպի անտառ:

Աշոտի մայրն ունի երեք որդի: Մեծ որդու անունն Արմեն է, իսկ փոքրինը՝ Արայիկ: Ինչպե՞ս են անվանում նրա մյուս՝ երրորդ որդուն:

Երեք հայր և երեք որդի որսից տուն էին գալիս: Նրանք չորս նապաստակ էին որսացել, սակայն նրանցից յուրաքանչյուրի պայուսակում մի նապաստակ կար: Ինչպե՞ս բացատրել:

Երկու ձուն եփվում է 10 րոպեում: Քանի՞ րոպեում կեփվի չորս ձուն:

Սագը երկու ոտքի վրա կանգնած 2 կգ է: Քանի՞ կգ կլինի այդ սագը, եթե կանգնի մեկ ոտքի վրա:

Կոկորդիլոսի գլխից մինչև պոչը 7 մ է, պոչից մինչև գլուխը նույնպես 7 մ է: Քանի՞ մետր է կոկորդիլոսը:

Գերանը 12 մասի կտրելու համար քանի՞ տեղից պետք է սղոցել այն:

Գնացքը կազմված է 10 վագոնից: Գայանեն նստած է վերջից հաշված երրորդ վագոնում: Սկզբից հաշված՝ ո՞րերորդ վագոնում է նստած Գայանեն:

Արայիկը սկսեց լուծել հանձնարարված խնդիրները, որոնցից առաջինի համարը 7-ն էր: Նա հերթականությամբ լուծեց բոլոր խնդիրները: Քանի՞ խնդիր լուծեց Արայիկը, եթե վերջինի համարը 29-ն էր:

Բժիշկը հիվանդին նշանակում է 3 սրսկում՝ կես ժամ ընդմիջումներով: Որքա՞ն ժամանակ է պահանջվում բոլոր սրսկումները կատարելու համար:

Հագուստեղեն կարող արհեստանոցում 200 մետրանոց գործվածքից, սկսած մարտի 1-ից, օրական կտրում էին 20 մ: Ո՞ր օրը կկտրեն վերջին կտորը:

Փայտյա ձողն ունի 4 մ երկարություն: Հյուսնը պետք է այն կտրատի կես մետրանոց ձողերի: Քանի՞ րոպեում նա կավարտի գործը, եթե յուրաքանչյուր սղոցումը տևում է կես րոպե:

Զինվորները շարք կանգնեցին միմյանցից կես մետր հեռավորության վրա: Ստացվեց 9 մ երկարությամբ շարք: Քանի զինվո՞ր կար:

Վարորդն ունի երկու քույր, իսկ քույրերն ասում են, որ իրենք եղբայր չունեն: Կարո՞ղ է այդպես պատահել:

Մի մարդ ապրում է 9-րդ հարկում: Նա ամեն անգամ աշխատանքի գնալիս իջնում է վերելակով, իսկ վերադառնալիս վերելակով բարձրանում է մինչև 5-րդ հարկ, այնուհետև մինչև 9-րդ հարկ բարձրանում է ոտքով: Վերելակն անխափան աշխատում է, սակայն ինչու՞ է նա այդպես վարվում:

Երկու եղբայր ծնվել են նույն տարվա նույն օրը, սակայն երկվորյակներ չեն: Ինչպե՞ս բացատրել:

Оставьте комментарий

Filed under 2014-2015 ուստարի, Առաջադրանքների փաթեթ