Աղջկան, որը թռչել գիտե

Դու մի’  վախենա: Ոչինչ չի պատահի, որովհետև դու երկու սիրտ ունես: Եթե հանկարծ օդում մեկը դադարի, կբաբախի երկրորդը: Դրանցից մեկը քեզ մայրդ է տվել: Գիտես ինչպես: Տասնինը տարի առաջ կարողացել է սիրել: Մի’ ծիծաղի’ր. անչափ դժվար է սիրելը: Երկրորդ սիրտը նվիրել եմ ես: Քեզ մոտ պահիր իմ խենթ սիրտը ու ոչ մի բանից մի’ վախենա: Եթե հանկարծ մեկը դադարի, կապրի երկրորդը: Ինձ համար մի’ անհանգստացիր: Հեշտ ու հրաշալի է ապրել աշխարհում, երբ իմ սիրտը քեզ մոտ է:

Պարզ ճշմարտություն:

                           Լեոնիդ Ենգիբարյան

Оставьте комментарий

Filed under Գրականություն

Օշոն երեխաների դաստիարակության մասին

Երեխային հարկավոր է ձեր սերը, ոչ թե ձեր օգնությունը: Երեխան կարիք ունի խնամքի ու խրախուսման, ոչ թե ձեր օգնության: Այն, ինչ դուք պիտի անեք՝  երեխային չխանգարելն է: Դուք պետք է երեխային սիրեք, տաք ձեր ջերմությունն ու ընդունեք նրան այնպիսին, ինչպիսին ինքը կա:

Читать далее

Оставьте комментарий

Filed under Գրականություն

Քո կյանքի ժամերը

Կյանքիդ ժամերն ապրիր այնպես, որ այդ քաղցր ժամերին ո’չ քեզ, ո’չ էլ կողքիդ ապրողներին չդիպչեն ապականությունն ու մահը։ Ամենուրեք փնտրիր բարին ու հենց հայտնաբերես, հանիր լույս աշխարհ իր թաքստոցից, թող բարությունը լինի անկաշկանդ ու չամաչի ինքն իրենից։ Աչքի լույսի պես պահիր, փայփայիր մարդկայնության ամենաչնչին նշույլներն անգամ, քանի որ դա է ընդդիմանում մահվանը, թեև անցավոր է։ Ամեն ինչի մեջ գտիր լուսավորը, այն, ինչ չի կարող արատավորվել։ Եթե մեկնումեկի սրտում առաքինությունը պահ է մտել ահով ու կսկիծով՝ արար աշխարհի ծաղր ու ծանակից մազապուրծ եղած, քաջալերի’ր նրան։ Մի’ խաբվիր արտաքին տպավորությամբ, որովհետև դա վայել չէ պայծառատես աչք ու բարի սիրտ ունեցողին։ Ոչ մեկին մի’ ենթարկվիր, բայց և ոչ մեկին էլ քեզ մի’ ենթարկիր։ Հիշի’ր, որ ամեն մարդ քո նմանակն է։ Ամեն մեկի մեղքը նաև քո մեղքն է, և բոլոր անմեղներն իրենց անմեղությունը կիսում են քեզ հետ։ Արհամարհիր չարիքն ու անազնվությունը, բայց ոչ  չար ու անազնիվ մարդկանց. հասկացիր սա։ Մի’ ամաչիր բարի ու քնքուշ լինել, բայց հենց որ կյանքիդ որևէ ժամին վրա հասնի սպանություն գործելու պահը, գործիր այդ սպանությունն ու մի զղջա։

Կյանքիդ ժամերն ապրիր այնպես, որ քեզ բաժին ընկած ժամերին չավելացնես աշխարհի վիշտն ու տառապանքը, այլ ժպիտով ընդունես նրա անսահման լույսն ու խորհուրդը։

Վիլյամ Սարոյան

Оставьте комментарий

Filed under Գրականություն

Մրգա-պաղպաղակոտ օր

Оставьте комментарий

Filed under Ամառային ճամբար 2015

Ամառային ճամբար հուլիսի 20-31

100_7693

http://artschool.mskh.am/?p=43792

Գեղարվեստի կրտսեր դպրոցը հրավիրում է բոլոր այն երեխաներին, ովքեր սիրում են լողալ, զվարճանալ, նկարել, մարզվել, շախմատ խաղալ, երգել, պարել, ճամփորդել…

Սիրով սպասում եմ. ճամբարի ղեկավար՝ Կարինե Մամիկոնյան

Էլ. հասցե՝ karam80@mskh.am

Հեռ. 055.143.113, 094.923.113

Հասցե՝ ՀԱԹ, Րաֆֆու 69/1, հեռ.՝ 73.52.10

Ճամբարի գործունեությունը՝  երկուշաբթիից ուրբաթ, ժամը 10.00-16.00: Читать далее

Оставьте комментарий

Filed under Ամառային ճամբար 2015

Ջոն Դյուի. Ինչպես ենք մտածում

Գլուխ 1

Գլուխ 2

Գլուխ 3

Գլուխ 4

Գլուխ 5

Գլուխ 6

Գլուխ 7

Գլուխ 8

Գլուխ 9

Գլուխ 10

Թարգմանիչ՝ Գևորգ Հակոբյան

Оставьте комментарий

Filed under Գրականություն

Շարլ Բոդլեր. Արբեք

Միշտ պետք է արբած լինել։ Դա է կարևորը, միակ խնդիրը դա է։
Չզգալու համար ժամանակի զարհուրելի բեռը, որ ճնշում է ձեր ուսերն ու կորացնում ձեզ դեպի գետին, դուք պետք է արբեք անդադար։
Բայց ինչո՞վ։ Գինիով, պոեզիայով, առաքինությամբ, ինչով ուզում եք, միայն թե արբեք։
Եվ եթե երբևիցե, լինի դա պալատի աստիճանների վրա, կանաչ փոսում, թե ձեր սենյակի մռայլ մենության մեջ, դուք ուշքի գաք, զգաք, որ ձեր արբեցումն արդեն անցել է կամ անցնում է, հարցրեք քամուն, ալիքին, աստղին, թոչնին, ժամացույցին՝ այն ամենին, որ հոսում է, այն ամենին, որ երգում է, այն ամենին, որ խոսում է, հարցրեք թե ո՞ր ժամն է, և քամին, ալիքը, աստղը, թռչունը, ժամացույցը կպատասխանեն ձեզ՝ «արբելու ժամն է»…
Ժամանակի տանջահար ստրուկը չլինելու համար՝ արբե´ք, անդադար արբեք։
Գինիով, պոեզիայով, առաքինությամբ, ինչով կամենաք։

Оставьте комментарий

Filed under Գրականություն

Ինքնակենսագրություն

Կարինե Աշոտի Մամիկոնյան

Անձնական տեղեկություններ

Ծննդյան վայրը՝ ՀՀ ք. Երևան

Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը՝  30.07.1980թ.

Քաղաքացիությունը՝  հայ

Հասցե ՝  Նոր Նորքի 2 զանգված Մոլդովական փ 54շ. 26 բն.

Հեռախոսահամարներ  /քաղաքային, բջջային/՝  010 64 56 30, 055 14 31 13, 094 92 31 13

Ընտանեկան կարգավիճակ՝  ամուսնացած

Էլեկտրոնային հասցե՝  karam80@mskh.am Читать далее

Оставьте комментарий

Filed under Իմ մասին

Let my people go

«Ռեզոնանս» երաժշտական փառատոնին մասնակցում էին Գեղարվեստի կրտսեր դպրոցի  3-րդ և 4-րդ դասարանցիները:

Շնորհակալություն Հասմիկ Մաթևոսյանին:

Оставьте комментарий

Filed under Ամառային ճամբար 2015

Ամառային ճամբարի ամփոփում-հաշվետվություն

20150601_123346

Ամառային ճամբար. ուսումնական նախագիծ
01-12 հունիսի 2015թ Читать далее

Оставьте комментарий

Filed under Ամառային ճամբար 2015